Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Նոր մարզչի որոնումներում

Նոր մարզչի որոնումներում
25.04.2014 | 12:17

Մոյեսի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելուց հետո անգլիական հանրահայտ «Մանչեստր Յունայթեդ» ակումբը ձեռնամուխ է եղել նոր գլխավոր մարզչի որոնումներին: Շրջանառության մեջ են մի շարք հայտնի անուններ, որոնցից երկուսը, համենայն դեպս, արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը: Այսպես, «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը հասցրել է հայտարարել, որ իր ղեկավարած ակումբի հետ ունի հեռուն գնացող ծրագրեր ու չի պատրաստվում լքելու այն: Նույն կերպ է արտահայտվել նաև Մադրիդի «Ռեալի» ղեկակալ Կառլո Անչելոտին, թեպետ «Մանչեստր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ֆերգյուսոնը հենց նրան է տեսնում թիմի գլխավորի պոստում: Առայժմ հստակ հավաստումներ չկան Դորտմունդի «Բորուսիայի» ղեկակալ Յուրգեն Կլոպից ու Հոլանդիայի ազգայինի մարզիչ Լուի վան Գալից: Հիշեցնենք, որ Մոյեսն ակումբի հետ պայմանագիր էր կնքել վեց տարի ժամկետով, հեռատեսորեն արձանագրելով` կողմերի միջև պայմանագրի խզման դեպքում ակումբը մարզչին փոխհատուցում է տասը միլիոն ֆունտ ստեռլինգ: Ինչպես տեսնում ենք, ձախողվելու դեպքում էլ հնարավոր է շահած դուրս գալ: Այստեղ են ասել` մարդ պիտի բախտ ունենա:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ